«Ռոսսելխոզնադզորը» արձանագրում է Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրներ ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի մասով, «Վեստի»-ի եթերում հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Խնդիրն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների մասով, այլև բանջարեղենի և մրգերի հետ կապված», - ասել է Դանկվերտը։

Նա նշել է, որ հայկական ձեռնարկությունների ստուգումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ։ «Այս տեսչության արդյունքներով որոշում կընդունենք», - ավելացրել է ծառայության ղեկավարը։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ 2026 թվականի մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ սահմանվում են ժամանակավոր սահմանափակումներ։ Գերատեսչությունում նշել էին, որ, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երաշխիքներ էր ներկայացրել, շարունակվում է Եվրասիական տնտեսական միության համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը։

Դանկվերտն ավելացրել է, որ գերատեսչությունը կապի մեջ է Հայաստանի տեսչական մարմնի հետ՝ այս հարցերը լուծելու համար։

Source: https://news.am/hy/news/1037490