«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ներկրվող և հայկական ծագում ունեցող հնդավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ այս արտադրանքի տարանցման վրա։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ այս միջոցները կապված են այն մեխանիզմների բացակայության հետ, որոնք հաստատում են արտահանող երկրներում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի մուտքը։
Սահմանափակումները կգործեն մինչև համապատասխան ալգորիթմի մշակումը, որը կապահովի մատակարարումների վերահսկողությունն ու անվտանգությունը։
«Ռոսսելխոզնադզորում» նաև հայտարարել են, որ իրենց կարծիքով՝ իրավիճակը մատնանշում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից վերահսկողության համակարգում առկա խնդիրները և գյուղատնտեսական արտադրության ոլորտում կարգավորման ոչ բավարար արդյունավետությունը։
Source: https://news.am/hy/news/1040280
Armenia
«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 3-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից հնդավոր կուլտուրաների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրման վրա
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։