Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ը չէր միջամտի 44-օրյա պատերազմին։
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քաղաքական գործիչը նշել է, որ իր չվստահելու մասին խոսել է նաև նախկինում։ Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ գրեթե բոլոր անդամների հարաբերություններն Ադրբեջանի հետ ավելի լավ են, քան Հայաստանի։ Քոչարյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ը նման որոշում չէր ընդունի, և Ռուսաստանը (նման որոշման քվեարկության դեպքում՝ խմբ.) կմնար միայնակ։
Երկկողմ (օգնության) մասին հարցին քաղաքական գործիչը նկատել է, որ, որքանով իրեն հայտնի է, համապատասխան ընթացակարգերը չեն կիրառվել։ «Ես այդ հարցը կլուծեի մեկ զանգով»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ իր օրոք նման պատերազմ չէր լինի։
Քոչարյանը կրկնել է նախկինում բազմիցս արտահայտած այն տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանն իր քայլերով ու հայտարարություններով պատերազմն անխուսափելի է դարձրել՝ տապալել է բանակցությունները, տարածքային պահանջներով լեգիտիմացրել է հարձակումը Ալիևի համար՝ հայտարարելով, թե «Արցախը Հայաստան է և վերջ»։
«Ես նման հայտարարություններ չեմ արել։ Ընթանում էին ինքնորոշման շուրջ բանակցություններ։ Տարածքային պահանջներ չկային։ Ընդհակառակը, ես ԵԽԽՎ-ում ասել եմ, որ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Ղարաբաղի հետ, որովհետև այդ ժամանակ նա արդեն ինքնորոշվել էր։ Բայց տարածքային ամբողջականությունը մի սկզբունք է, որը պետք է և՛ իրենց, և՛ մեզ, որովհետև Հայաստանի համար նույնպես կարևոր է մեր տարածքային ամբողջականության ճանաչումը»,- ընդգծել է Քոչարյանը։
Source: https://news.am/hy/news/1039504
Armenia
Ռոբերտ Քոչարյանը 44-օրյա պատերազմում ՌԴ-ի՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության մասին. Ես այդ հարցը կլուծեի մեկ զանգով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։