Եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, դա շատ վատ կավարտվի։ Այս մասին երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո ՍՉՄԻ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի, եթե Փաշինյանը պարտվի ընտրություններում, բայց հրաժարվի հեռանալ։

Խնդրանքին՝ պարզաբանելու, թե ինչ նկատի ունի, Քոչարյանն առաջարկել է յուրաքանչյուրին հասկանալ իր երևակայության սահմաններում։

Այն հարցին, թե արդյոք ինքը սպասո՞ւմ էր ճնշումների, քաղաքական գործիչը դրական է պատասխանել։ «Իհարկե սպասում էինք։ Նրանք գործի դրեցին ռեպրեսիվ մեխանիզմը։ Երեկ հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսն էր։ Ամեն կես ժամը մեկ ինչ-որ անհեթեթությամբ տեղեկատվական բաղադրիչ էին տալիս։ Իմաստը՝ ընդդիմադիր ակտիվիստներին մեկուսացնելն ու շտաբների աշխատանքը ապակազմակերպելն էր։ Առավոտյան մարդկանց մեկուսացրել էին։ 48 ժամ անց նրանց կազատեն, բայց այդ 48 ժամվա ընթացքում նրանք պետք է աշխատեին։ Հոգեպես անհավասարակշիռ հիստերիկ մարդու ջղաձգումներ», - հայտարարել է Քոչարյանը։

Նա նաև հաստատել է, որ վաղուց չի շփվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Source: https://news.am/hy/news/1041572