Հայաստանի ղեկավարության հակառուսական որոշումների մասին տեղեկությունները անհրաժեշտ է զետեղել հատուկ ռեեստրում, որպեսզի յուրաքանչյուր քայլի համար հնարավոր լինի մշակել առանձին պատասխան միջոցներ։ Այսպիսի առաջարկ է հնչեցրել Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, «ԼԴՊՌ» խմբակցության ղեկավարի տեղակալ Անդրեյ Լուգովոյը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Անհրաժեշտ է ստեղծել հայկական ուղղության հետ կապված հակառուսական որոշումների, գործողությունների և նախագծերի պաշտոնական ռեեստր։ Յուրաքանչյուր որոշում պետք է ունենա իր գինն ու հետևանքները՝ լինի դա քվեարկություն, արտաքին ռազմական կառույցների հետ համաձայնագիր, ռուսական լրատվամիջոցների նկատմամբ խտրականություն, ռուսաց լեզվի դուրսմղում, դաշնակցային պարտավորություններից հրաժարում, թե պատժամիջոցային նախաձեռնությունների աջակցություն»,- «Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի. պատճառներ, արդյունքներ և հետևանքներ» խորագրով կլոր սեղանի շրջանակներում ասել է Լուգովոյը։
Նա նշել է, որ նման ռեեստրի ստեղծումը թույլ կտա հուզական արձագանքներից անցում կատարել «կանխատեսելի քաղաքականության»։ «Կոնկրետ գործողություններին պետք է կոնկրետ գործողություն հաջորդի»,- ընդգծել է խորհրդարանականը։
Source: https://news.am/hy/news/1038554
Armenia
ՌԴ Պետդումայում առաջարկել են կազմել Երևանի հակառուսական քայլերի ռեեստր
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։