Ռուսաստանը կարող է իր զբոսաշրջիկների համար հանձնարարական հրապարակել՝ զերծ մնալ Հայաստան մեկնելուց, եթե երրորդ երկրների պահանջներով հանրապետությունում շարունակվեն ռուսաստանցի քաղաքացիների ձերբակալությունները, հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Այդ մասին նա հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդել են ՌԴ Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունից։

Մատվիենկոն ուշադրություն է հրավիրել «Հայաստանում ռուսաստանցի քաղաքացիների համակարգված ձերբակալությունների փաստի վրա՝ երրորդ երկրների պահանջներով»։

«Եթե նման գործելակերպը շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի հանրապետություն չայցելելու հանձնարարական հրապարակել իր զբոսաշրջիկների համար»,- ասվում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Source: https://news.am/hy/news/1053994