Իշխանափոխությունից հետո բժշկական ապահովագրության ծրագիրը կշարունակվի և կբարելավվի, որպեսզի բժիշկներն էլ գոհ մնան։ Այս մասին Վայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ժողովրդի համար օգտակար բոլոր ծրագրերը շարունակվելու են։
Նրա խոսքով՝ իշխանությունները լուրեր են տարածում, թե ընդդիմությունը ցանկանում է կանգնեցնել բոլոր նախագծերն ու ծրագրերը։ «Մենք այն ուժը չենք, և ես այն մարդը չեմ, որ ասեմ՝ ամեն ինչ սկսելու եմ զրոյից։ Իրենք են այդպես վարվում, և դրա գինը եղավ պատերազմը, 5 հազար զոհը, տարածքային կորուստներն ու Արցախի հանձնումը։ Մենք զրոյից չենք սկսում։ Մենք նայելու ենք՝ ինչն է օգտակար ժողովրդին, և այդ ծրագրերը շարունակվելու են։ Վնասակարները կդադարեցնենք», — խոստացել է քաղաքական գործիչը։
Source: https://news.am/hy/news/1038193
Armenia
Քոչարյան. Իշխանափոխությունից հետո բժշկական ապահովագրության ծրագիրը կշարունակվի և կբարելավվի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։