«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ում ծննդյան օրն է այսօր։
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուբեն ջան,
Արդեն երրորդ տարին է, ինչ քո ընտանիքը, քո հարազատներն ու մտերիմները չեն կարողանում անձամբ շնորհավորել քեզ քո ծննդյան կապակցությամբ, սեղմել քո ձեռքը։ Այնուամենայնիվ, ֆիզիկական հեռավորությունն ու Բաքվի բանտի պատերը չեն կարող բաժանել քեզ քո հարազատներից և քո ժողովրդից. քո ներկայությունն ու կատարված գործերը մեր հայրենիքի, մեր ժողովրդի առօրյա կյանքում են։
Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է։ Դու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկանքների։
Մաղթում եմ քեզ տոկունություն, քաջ առողջություն և հոգու արիություն։ Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է»։
Source: https://news.am/hy/news/1038218
Armenia
«Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։