«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները համակարգված և զանգվածային խախտումներ են իրականացնում՝ ընտրատեղամասեր մուտք գործելով իրենց քարոզչանյութերով։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նաև ոստիկանությունը ցուցաբերում են անգործություն այս ահազանգի վերաբերյալ՝ նշելով, որ դեռևս չեն կարող վերահսկել իրավիճակը։ Իրավասու մարմիններին կոչ ենք անում ապահովել ընտրական գործընթացների օրինականությունը, այդ թվում՝ քարոզչանյութերի մասով»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։
Source: https://news.am/hy/news/1041520