Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին՝ Վլադիմիր Զելենսկու «վարվեցողության կանոնների» վրա կատարած «աշխատանքի» համար, սակայն հայտարարել է, որ «դեռ աշխատելու տեղ կա», հաղորդում է ТАСС-ը։

«Ինչ վերաբերում է վարվեցողության կանոններին։ Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Դոնալդին այդ աշխատանքի համար։ Այն, անշուշտ, օգտակար է, բայց դեռ աշխատելու տեղ կա։ Պետք է շարունակել»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում նշել է Պուտինը։

Source: https://news.am/hy/news/1041273