Կուբայի պետական կառույցների հետ համագործակցող օտարերկրյա ձեռնարկությունների դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո մի շարք եվրոպական ընկերություններ սկսել են փակել իրենց գործունեությունը Կուբայում։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ իսպանական Iberostar և Melia հյուրանոցային ցանցերը հրաժարվել են կղզում գտնվող մի շարք օբյեկտների կառավարումից, իսկ ֆրանսիական CMA CGM-ն և գերմանական Hapag-Lloyd-ը դադարեցրել են փոխադրումները կուբայական նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ։

Ինչպես նշել է Politico-ն, նոր սահմանափակումները նախատեսում են պատժամիջոցներ այն ընկերությունների նկատմամբ, որոնք բիզնես են վարում կուբայական Grupo de Administraci n Empresarial S. A. (GAESA) կոնգլոմերատի հետ։ Ակտիվների սառեցման և ԱՄՆ ֆինանսական համակարգից օգտվելու սահմանափակումների ռիսկի պատճառով եվրոպական ձեռնարկությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում։

Source: https://news.am/hy/news/1041066