Մայիսի 20-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 76-րդ կմ-ի աջակողմյան հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Միջոցառման նպատակն էր նվազեցնել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը և ապահովել երթևեկության անվտանգությունը։ Աշխատանքների արդյունքում ճանապարհամերձ վտանգավոր հատվածից հեռացվել է մոտ 40 խմ քարային զանգված։
Աշխատանքներին ներգրավվել են ՀՀ ՆԳՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարար ծառայողները, կիրառվել են մասնագիտացված տեխնիկական միջոցներ վտանգավոր քարային զանգվածների հարկադիր հեռացման նպատակով։
Source: https://news.am/hy/news/1037173
Armenia
Փրկարարները հարկադիր քարաթափում են արել՝ հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։