Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդես, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Նա կմասնակցի «Արդյունաբերություն 360. Արտադրություն առանց սահմանների» լիագումար նիստին, որը կանցկացվի ցուցահանդեսի շրջանակում։ Հայաստանի վարչապետը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, ինչպես նաև Ղրղզստանի, Ղազախստանի և Բելառուսի ներկայացուցիչների հետ միասին կքննարկի միջազգային համագործակցության զարգացման առանցքային հարցերը։

«Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը Եկատերինբուրգում անցկացվում է հուլիսի 6-ից 9-ը։ Ցուցահանդեսի ֆորումային հատվածը ներառում է ավելի քան հարյուր միջոցառում։ Իրենց ազգային ցուցադրություններն են ներկայացնում հինգ երկրներ՝ Ինդոնեզիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Բելառուսը։

Source: https://news.am/hy/news/1048110