Նիկոլ Փաշինյանը միակ Հայաստանի Հանրապետության ղեկավարն է, որը տարածքային պրետենզիաներ է ներկայացրել Ադրբեջանին։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քոչարյանի խոսքով՝ բացի այդ, Հայաստանի վարչապետը ձախողել է բանակցային գործընթացը։
«Ձախողելով բանակցային պրոցեսը՝ ինքը լեգիտիմացրել է Ալիեւի համար հարձակվելու հանգամանքը։
Միակ Հայաստանի Հանրապետության ղեկավարն է, որը տարածքային պրետենզիաներ է ներկայացրել Ադրբեջանին։ Ասել է․ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։
Ես երբեք նման կարգի հայտարարություններ չեմ արել։
Մենք բանակցում էինք մի տարբերակ, որը ենթադրում էր ինքնորոշման ճանաչում։
Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է։ Ես, ընդհակառակը, Եվրոպայի խորհրդում ասում էի, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այդ մասին ես ասել եմ ԵԽԽՎ-ում իմ ելույթի ժամանակ։ Ես ասում էի հետևյալը․ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապված չէ Ղարաբաղի հետ, որովհետև Ղարաբաղն այդ ժամանակ ինքնորոշվել էր։
Ինքնորոշվե՞լ է Արցախի ժողովուրդը։ Մենք տարածքային պահանջ հակառակը։ Ես Եվրոխորհրդում եմ ասել, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ես եմ ասել իմ ելույթի ժամանակ։ Ասել եմ հետևյալը՝ տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի կապ չունի Ղարաբաղի հետ, որովհետեւ Ղարաբաղը այն ժամանակ ինքնորոշվել է։ Բայց տարածքային ամբողջականությունը մի սկզբունք է, որ պետք է և՛ իրենց, և՛ մեզ։ Հայաստանն էլ տարածք ունի, և Հայաստանի տարածքային ամբողջականությունը ևս կարեւոր է», - նշել է վարչապետի թեկնածուն։
Քաղաքական գործչի խոսքով՝ այժմ Հայաստանում ձևավորվել է հետևյալ իրավիճակը․ մի կողմից՝ ներքաղաքական լարվածություն, «սևեր» և «սպիտակներ», 2018 թվականի հիմնական հեղափոխական լեյտմոտիվը, մյուս կողմից՝ բանակցային գործընթացի ձախողում։
«Նա նույնիսկ չէր թաքցնում, որ ձախողել է այդ բանակցային գործընթացը։ Մյուս կողմից՝ վատթարացնում ես հարաբերություններդ քո ռազմավարական դաշնակցի հետ, և մյուս կողմից Հայաստանին ասում ես․ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այսինքն՝ մի՛ հույս ունեցիր, որ բանակցային ճանապարհով կարող ես որևէ բան ստանալ։
Ինքը չէր էլ թաքցնում, որ ձախողել է այդ բանակցային գործընթացը։ Մյուս կողմից՝ հարաբերությունների վատթարացում քո ռազմավարական դաշնակցի հետ, եւ մյուս կողմից դու Հայաստանին ասում ես․ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ Ուրեմն հույս մի՜ պահիր, որ որեւէ կերպ բանակցային ճանապարհով դու կարող ես ինչ-որ բան ստանալ։
Այդպիսի բան ոչ ոք չի արել՝ ո՛չ երրորդ նախագահը, ո՛չ ես, ո՛չ էլ առաջին նախագահը և սա կազուս բելի է։
Հիմա ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո, եթե այս խնդրին նայենք Ալիևի տեսանկյունից։
Նա ասում է․ այս մարդիկ ներսում բաժանված հասարակություն, դաշնակցի հետ հարաբերությունները փչացրել են, Մինսկի խումբը տարակուսանքի մեջ է,․․․ իսկական ժամանակն է փորձել հարձակվել եւ լուծել հարցը ուժով», - նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Source: https://news.am/hy/news/1039559
Armenia
Փաշինյանը միակ ՀՀ ղեկավարն է, որը տարածքային պրետենզիաներ է ներկայացրել Ադրբեջանին․ Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։