ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը 16 օրով արձակուրդ է մեկնում։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին տրամադրել 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 8 աշխատանքային օր տևողությամբ և 2026-2027 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 4 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հուլիսի 6-21-ը ներառյալ:

2. Ահարոն Սահակյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը»։

Այսօր ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ մարզպետների կազմում փոփոխություններ են սպասվում. «Խոսում են, որ մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտան Արմավիրի եւ Կոտայքի մարզպետներ Վահրամ Խաչատրյանն ու Ահարոն Սահակյանը․ նրանք գործադիրից օրենսդիր կտեղափոխվեն՝ պատգամավորի կարգավիճակում»,– գրել էր թերթը։

Source: https://news.am/hy/news/1046840