Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելու հարցում Բրյուսելի մոտեցումները, քանի որ իրեն ասոցացնում է Եվրամիության և բրյուսելյան բյուրոկրատիայի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իսկ դուք հիշո՞ւմ եք, որ բրյուսելյան բյուրոկրատիայի հիմնական՝ դե, ինչպես հիմա արդեն հասկանում ենք, գործնական խնդիրն այն է, որ իրենց երկրների, իրենց միավորման երկրների քաղաքացիներն ավելի վատ ապրեն, ոչ թե ավելի լավ։ Դե, եթե Նիկոլ Վովայի Փաշինյանն իրեն ասոցացնում է հենց բրյուսելյան բյուրոկրատիայի հետ, երևի թե ընդունում է նաև այսպես կոչված այդ մոտեցումները», - ասել է նա «Sputnik» ռադիոկայանի եթերում։
Զախարովան ընդգծել է, որ, ի տարբերություն ԵՄ-ի, ԵԱՏՄ-ում համագործակցությունը քաղաքականացված չէ և կառուցվում է հարգանքի ու իրավահավասարության հիման վրա՝ ազատ շուկայի, ազնիվ մրցակցության ու օրինականության սկզբունքներով։
Source: https://news.am/hy/news/1038692
Armenia
Փաշինյանը կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելու Բրյուսելի մոտեցումները․ Զախարովա
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։