Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն աշխատեցնում հրահանգավորված և ընտրողաբար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ, պատգամավորության թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը այսկերպ անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին, որի օրակարգում առաջնային է կանխել Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը»։

Source: https://news.am/hy/news/1038185