Լրատվամիջոցներում կարևոր տեղեկություն է հայտնվել, որն ունի շրջադարձային նշանակություն. միջազգային և հայկական հեղինակավոր լրատվամիջոցները հիմնավորումներով հայտնում են, որ հայաստանյան քաղաքական կյանքում հայտնված կալուգացի օլիգարխը (այպես է նա անվանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին — խմբ.) ոչ ավել, ոչ պակաս՝ ԱԴԾ-ի աշխատակից է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
«Այսինքն՝ մարդը, որը մասնակցում է Հայաստանում քաղաքական գործընթացներին, ԱԴԾ-ի գաղտնի աշխատակից է։ Այս փաստը հիմա հայտնվել է լրատվամիջոցների տրամադրության տակ, որոնք ներկայացնում են բոլոր հիմնավորումները։ Սա հաստատում է մեր պատկերացումները։ Ես ընդամենը երկու օր առաջ ասում էի, որ եթե մարդը օրակարգ է բերում մի հարց, որը երբեք քննարկման առարկա չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա նրա գործունեությունն այլ կերպ, քան լրտեսական, անվանել հնարավոր չէ։ Այս մարդիկ ջանքեր են գործադրում, որպեսզի ամեն օր օրակարգ բերեն մի հարց, որը երբեք բանակցությունների առարկա չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Նրանք արդեն սկսել են խոսել Հայաստան 1 միլիոն ադրբեջանցիների Հայաստան գալու մասին։ Սա այլ կերպ, քան լրտեսի, գործակալի գործելակերպ, ես չեմ կարող անվանել։ Ինչո՞ւ են այս մարդիկ միլիոններ ծախսում, որ այդ հարցը բերեն, մտցնեն Հայաստանի քաղաքական օրակարգ։ Մենք ձեզ հետ հնարավորություն ունենք դա թույլ չտալու, որպեսզի պատերազմի եռագլուխ կուսակցությունը, պատերազմի գործակալական կուսակցությունը չհաղթահարի ԱԺ մտնելու համար անհրաժեշտ շեմը։
Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր միջազգային գործընկերներին, բայց, կներեք, գործակալներին ուղարկելը, որպեսզի նրանք զբաղվեն քաղաքական գործունեությամբ, և գործակալական ցանցեր ստեղծելը գործընկերային չի։
Այն, որ կալուգացի օլիգարխը օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ է, դա նշանակում է, որ նրա ստեղծած կուսակցությունը գործակալական ցանց է, և յուրաքանչյուր քաղաքացի, ով տեղեկացել է այս տեղեկատվության մասին, պետք է ընտրություն կատարի՝ նա գործակալ է, թե քաղաքացի։
Այս կուսակցության յուրաքանչյուր աջակից և համակիր պետք է հստակ ընտրություն կատարի՝ ինքը գործակալ է, թե քաղաքացի։ Ես հավատում եմ, որ նրանց մեծ մասը ընտրություն է կատարելու քաղաքացիության օգտին։ Իսկ նրանք, ովքեր ընտրություն կկատարեն գործակալության օգտին, ամենայն հարգանքով բոլոր միջազգային գործընկերների նկատմամբ, Հայաստանը գալու է ձեր հետևից։ Բոլոր գործակալներ, Հայաստանը գալու է ձեր հետևից», - նշել է Փաշինյանը։
Source: https://news.am/hy/news/1036664
Armenia
Փաշինյան. «Եթե կալուգացի օլիգարխը ԱԴԾ-ի գործակալ է, ապա նրա կուսակցությունը գործակալական ցանց է»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։