Մայիսի 23-ին Փարիզի մերձակա Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 11-րդ թողարկումը։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառման բացման պաշտոնական մասում ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի ներքին գործերի լիազոր նախարար Ժան-Դիդիե Բերժեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գիյոմ Կասբարյանը, Կլամարի քաղաքապետ Իվ Կոսկասը, փոխքաղաքապետ Ժակլին Մինասյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Դավիթ Ասոյանը։
Միջոցառման մշակութային հատվածում ելույթ են ունեցել ֆրանսահայ երաժշտական ու պարային խմբեր, կազմակերպվել են ստեղծագործական և ժամանցային գործունեություններ, շախմատի ազատ խաղեր, հանդիսատեսը հնարավորություն է ունեցել հանդիպելու հայ հեղինակների հետ։
Source: https://news.am/hy/news/1038117
Armenia
Փարիզի մերձակա Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 11-րդ թողարկումը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։