ԱՄՆ Պետքարտուղարությունում երեքշաբթի մեկնարկել են բանակցությունները Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների միջև։

Հանդիպմանը ամերիկյան միջնորդական պատվիրակությունը գլխավորում են ազգային անվտանգության հարցերով խորհրդականի նոր տեղակալ Մայք Նիդհեմը, ինչպես նաև Պետդեպարտամենտի խորհրդականի պաշտոնում նրա հաջորդող Դեն Հոլերը։ Իսրայելն ու Լիբանանը բանակցություններում ներկայացված են Միացյալ Նահանգներում իրենց դեսպաններով։ Փակ փուլի մեկնարկից առաջ տեղի ունեցած արարողակարգային լուսանկարահանման ժամանակ պաշտոնատար անձինք նախընտրել են անտեսել լրագրողների հստակեցնող հարցերը, հաղորդում է CNN։

ՑԱԽԱԼ-ի և «Հըզբոլլահի» միջև հարվածների փոխանակումը շարունակվում է՝ չնայած հրադադարի համաձայնագրի ձևական երկարաձգմանը։

Պետդեպարտամենտի դիվանագիտական ջանքերին զուգահեռ՝ անցյալ ուրբաթ Իսրայելի և Լիբանանի ռազմական պատվիրակությունները Պենտագոնում մեկնարկել են անվտանգության հարցերով փակ խորհրդակցություններ աշխատանքային մակարդակում։

Source: https://news.am/hy/news/1040333