ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը համաձայնել է քննարկել իր միջուկային ծրագրի առանձին տարրեր, որոնք նախկինում կատեգորիկ հրաժարվում էր ներկայացնել բանակցությունների։

Երեքշաբթի օրը հանդես գալով ամերիկացի սենատորների առջև՝ Ռուբիոն ընդգծել է, որ դա դեռ չի նշանակում շուտափույթ գործարքի կնքում, որն ի վիճակի կլինի կանգնեցնել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը։

«Այն, ինչ նրանք փորձում էին անել, սովորական սպառազինություններից հզոր վահան ստեղծելն էր և դրա հետևում թաքնվելը՝ քողարկելով իրենց միջուկային ծրագիրը»,- հայտարարել է Ռուբիոյին։

Ըստ նրա՝ հենց դա է դարձել այն առանցքային պատճառներից մեկը, թե ինչու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհրաժեշտ համարել Իրանի դեմ ռազմական գործողությունը։

Ռուբիոն նաև նշել է, որ Թեհրանն ակտիվորեն զարգացնում էր իր հնարավորությունները սովորական սպառազինությունների ոլորտում՝ ակնկալելով դրանք օգտագործել որպես զսպման գործոն և միջուկային ենթակառուցվածքների պաշտպանություն արտաքին ճնշումներից ու հնարավոր հարվածներից։

Source: https://news.am/hy/news/1040363