Հայաստանին տրվող գազի արտոնությունները Ռուսաստանի կողմից ցուցաբերվող օգնություն են, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է լինում։ Այսինքն՝ այն արտոնությունը, որ ստանում են հայերը, միշտ ինչ-որ մեկի հաշվին է, այն երկնքից չի ընկնում։ Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Դրանով մենք ներդրում ենք անում Հայաստանի զարգացման գործում»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Դա եղբայրական երկիր է, այն եղել է և կմնա եղբայրական։ Բայց դա մեր հաշվին է, պետք է իրերն իրենց անուններով կոչել. դա մեր օգնությունն է Հայաստանին»,- շեշտել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։
Պեսկովը նկատել է, որ երբ եվրոպացիներին գազը վաճառվում է 500-700 դոլարով, նրանց ոչ ոք սեփական միջոցների հաշվին չի աջակցում։ «Ամերիկացիներն եվրոպացիներին օգնում են հենց իրենց՝ եվրոպացիների հաշվին և մեծ գումարների դիմաց»,- հստակեցրել է Կրեմլի խոսնակը։
Source: https://news.am/hy/news/1038779
Armenia
Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի ստացած գազային արտոնությունները Ռուսաստանի կողմից ցուցաբերվող օգնություն են
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։