ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման շրջանակում կարճ կարծիքներ են փոխանակել Հայաստանի շուրջ իրավիճակի վերաբերյալ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք հենց երեկ հանդիպման շրջանակում մի քանի անգամ զրուցել են։ Հայաստանի վերաբերյալ եղել է կարճ կարծիքների փոխանակում, սակայն բովանդակային զրույց չի եղել, պարզապես ժամանակ չի եղել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Լուկաշենկոյի զրույցներում բարձրացվել է Հայաստանի թեման։
«Բայց միաժամանակ ոչ պաշտոնական ճաշի ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել բոլորը միասին շատ լավ զրուցելու, բավական երկար շփում է եղել»,- հավելել է նա։
Source: https://news.am/hy/news/1039299
Armenia
Պեսկով. Պուտինը և Լուկաշենկոն կարծիքներ են փոխանակել Հայաստանի շուրջ իրավիճակի վերաբերյալ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։