Քնեսեթի պատգամավորներն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ են քվեարկել խորհրդարանի վաղաժամկետ ինքնալուծարման մասին օրինագծին։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով քվեարկության արդյունքներին։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 106 պատգամավոր, դեմ ձայներ չեն եղել։ Ավելի վաղ օրինագիծն արժանացել էր խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովի հավանությանը։
Մայիսի վերջին նախաձեռնությունն արդեն անցել էր նախնական ընթերցումը։ Այժմ, ուժի մեջ մտնելու համար, օրինագիծը պետք է հաստատվի երեք ընթերցմամբ՝ լիագումար նիստերի ժամանակ։
Գործող օրենսդրության համաձայն՝ Իսրայելում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան ոչ ուշ, քան 2026 թվականի հոկտեմբերի 27-ը։
Գործընթացի արագացման պատճառ են դարձել կոալիցիայի ներսում առկա քաղաքական տարաձայնությունները. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախկին դաշնակիցների մի մասն ավելի վաղ հայտարարել էր խորհրդարանի լուծարմանը հասնելու մտադրության մասին։ Ի պատասխան՝ կոալիցիան հանդես էր եկել ինքնալուծարման սեփական օրինագծով, որը նախնական փուլում ստացել էր ինչպես հաստատված իշխանական ուժերի, այնպես էլ ընդդիմության աջակցությունը։
Source: https://news.am/hy/news/1040254
World
Պատգամավորները կողմ են Իսրայելի խորհրդարանի լուծարմանը․ The Times of Israel
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։