Երևանի պարեկների գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Հունիսի 26-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ մի երիտասարդ պատրաստվում է նետվել «Հաղթանակ» կամրջից։
Անմիջապես նշված վայր են մոտեցել տարածքում ծառայություն իրականացվող Երևանի պարեկները։ Նրանց բացատրական աշխատանքի շնորհիվ օտարերկրացի երիտասարդը տեղափոխվել է անվտանգ վայր, այնուհետև ներկայացվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին», – ասված է հաղորդագրությունում։
Source: https://news.am/hy/news/1046168