Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 2022 թվականին տապալել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, իսկ այսօր շարունակում է հանգիստ զբոսնել և համաժողովներ անցկացնել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ 2022 թվականին ուկրաինական պատվիրակությունը գլխավորում էր հանրապետության խորհրդարանում իշխող խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան։ Նա հայտարարել է, որ Ուկրաինայի համար ընդունելի էին Ռուսաստանի կողմից հնչեցված համաձայնագրի պայմանները։ Ուկրաինայի ներկայացուցիչները վերադարձել են Կիև, այնտեղ էլ ժամանել է Մեծ Բրիտանիայի վարչապետը և «տապալել է այդ համաձայնագիրը», նշել է Պապուաշվիլին։

Source: https://news.am/hy/news/1041150