Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։ Երևանը նույնպես հայտարարում է նման մտադրության բացակայության մասին, նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Գիտեք, իրավիճակը մի տեսակ շատ տարօրինակ է, ոչ տրիվիալ, որովհետև ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, և Հայաստանի ղեկավարներն էլ հայտարարում են, որ չեն ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից», - ասել է նա «Վեստի»-ին։

Օվերչուկն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը կողմ է, որ Հայաստանը մնա միավորման կազմում և «ծաղկի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես դա անում էր վերջին բոլոր տարիներին, քանի դեռ ԵԱՏՄ-ում էր»։

Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ որոշի ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին մասնակցելու հարցը, այդ ժամանակ հնարավոր կլինի «ինտելիգենտ բաժանման» ուղին։

Source: https://news.am/hy/news/1037568