Հայաստանի համար իր հետագա դիրքորոշումը որոշելու ոչ մի ժամկետ չկա, սակայն օգտակար կլիներ դա անել ավելի արագ, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ոչ մի։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է... Ոչ մի ժամկետ չկա։ Կարծիք կա, որ Հայաստանի, առաջին հերթին Հայաստանի ղեկավարության համար, օգտակար կլիներ հնարավորինս արագ կողմնորոշվել իր դիրքորոշման հարցում։ Բայց ոչ մի ժամկետ չկա», - «ՌԻԱ Նովոստիին» ասել է Օվերչուկը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ժամկետներ ունի Հայաստանը, որպեսզի կողմնորոշվի իր ապագայի հարցում՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը անցկացվում է հունիսի 3-6-ը։
Source: https://news.am/hy/news/1041216