«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն ու դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հանդես են եկել իրենց վերջին խոստում–ուղերձով։
Մասնավորապես, Նարեկ Կարապետյանը նշել է. «Այսօր ժամանակ է եկել, որ մենք ներկայացնենք մեր ամենավերջին խոստումը. այս խոստման մասին մենք ուզում էինք ձեզ տեղեկացնենք ամենավերջում, որովհետև դա ամենահետաքրքիրն է աղքատության հաղթահարման համար։
Ուրեմն Հայաստանում ոչ մի աղքատ ընտանիք չի վճարելու էլեկտրականության գումարը, չի վճարելու ջրի գումարը։ Դրա դիմաց այդ վճարումները անելու է աղքատության հաղթահարման հիմնադրամը, որտեղ ներդրում են կատարելու մեր գործընկերները, սփյուռքի հայությունը։
Այդ քայլով մենք վերջնականապես հաղթահարելու ենք ամենադժվարին խնդիրը՝ աղքատությունը և մարդիկ ստիպված չեն լինելու իրենց վերջին գումարը տան էլեկտրականության և ջրի համար»։ Իր հերթին Սամվել Կարապետյանը հայտարարել է. «Ես երաշխավորում եմ այս ծրագիրը և բոլոր այն տնտեսական ծրագրերը, որոնք մենք ներկայացրել էինք այս ամիսների ընթացքում։
Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր ժողովրդին, այս ամիսների ընթացքում մեզ աջակցելու համար, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ տասնյակ հազարավոր մեր ժողովրդին, որոնք հավաքվել էին Հանրապետության հրապարակում և պայքարում են այս չարիքի իշխանությունը մեր երկրի գլխից հեռացնելու համար։ Կոչ եմ անում մեր ժողովրդին՝ դվեք մեզ ձեր հինգ րոպեն ընտրատեղամասում, մենք ձեզ կտանք բարեկեցիկ կյանք և ուժեղ Հայաստան։ Քվեարկեք համար երեքին։ Դու արժանի ես փոփոխության»։
Source: https://news.am/hy/news/1041239