ԵԱՏՄ անդամ Հայաստանի՝ ԵՄ ձգտման շարժման հետ կապված կոլիզիան աշխատանքային իրավիճակ է ներկայացնում, և դրան պետք է աշխատանքային մոտեցում ցուցաբերել։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակում։
Նրա խոսքով, եթե խոսենք ԵԱՏՄ իրավունքի մասին, ապա այն այսօր չի նախատեսում որևէ պետության բացառումը կամ ԵԱՏՄ անդամի մասնակցության կասեցումը միության աշխատանքներում։ «Սա այն հարցն է, որը պետք է ուսումնասիրվի զուտ իրավական տեսանկյունից, որովհետև այսօր մենք բախվել ենք որոշակի իրավական կոլիզիայի, և այն պետք է քննարկվի։ Դրան նույնպես պետք է շատ հանգիստ վերաբերվել, մենք հանգիստ կաշխատենք։ Ի դեպ, կարծում եմ, որ հայերն էլ կմասնակցեն այս աշխատանքին, որովհետև նրանք նույնպես, որպես Եվրասիական տնտեսական միության մասնակիցներ, հասկանում են, որ ԵԱՏՄ իրավունքում կան որոշ բացեր, որոնք պետք է լրացվեն։ Սա բնական աշխատանքային իրավիճակ է», - նշել է Օվերչուկը։
«Բայց, կրկին, մեզ շատ է մտահոգում եվրաձգտման այդ շարժումը, որը, մեր կարծիքով, պոտենցիալ առումով շատ է վնասում թե՛ Հայաստանին, թե՛ Եվրասիական միությանը, թե՛ մեր երկրների բիզնեսին, որոնք այսօր գտնվում են անորոշության վիճակում. իսկ ի՞նչ անել։ Ահա, ըստ էության, ամբողջ հարցը։ Սա աշխատանքային իրավիճակ է, և դրան պետք է աշխատանքային մոտեցում ցուցաբերել», - ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։
Source: https://news.am/hy/news/1041064