Սևադա Սահակյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
Ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքում:
2020-2026 թթ․ - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),
2016-2020 թթ․ - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,
VI-XII.2016 թ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության կայազորային քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի ՀԿԳ քննիչ,
2015-2016 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,
2014-2015 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության քրեական գործերի քննության աջակցության բաժնի ավագ քննիչ,
2009-2014 թթ․ - ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի իրավական բարեփոխումների և միջազգային կապերի բաժանմունքի պետ,
II-VI.2009 թ. - ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հատուկ քաղաքացիական ծառայողների համալրման բաժնի ավագ սպա,
2007-2009 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ավագ սպա-իրավաբան,
2006-2007թթ. - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի վարչական ապարատի սպա-իրավաբան,
2003-2006 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի սպա-իրավաբան,
2002-2003 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի սպա։
2002 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության քաղաք Մոսկվայի ռազմական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
1996-1997 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Source: https://news.am/hy/news/1037529
Armenia
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։