«Հըզբոլլահ»-ի նախկին առաջնորդ Հասան Նասրալլահի ընտանիքը, որը զոհվել էր 2024 թվականին իսրայելական ավիահարվածի հետևանքով, մասնակցում է Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սգո արարողություններին, որոնք անցկացվում են Թեհրանում և կտևեն մինչև հուլիսի 9-ը։

Ինչպես հաղորդվում է, միջոցառումներին մասնակցում են նաև օտարերկրյա պաշտոնատար անձինք և պատվիրակություններ մի շարք երկրներից։ Նրանց թվում են՝ Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին, Իրաքի նախկին նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աֆղանստանի արտգործնախարար Ամիր Խան Մութաքին։

Ներկաների ցուցակում նշված են նաև Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և Սաուդյան Արաբիայի փոխարտգործնախարար Վալիդ ալ-Խուրեյջին։ Առանձին պատվիրակություններ են ուղարկել Կատարը, Եգիպտոսը և Օմանը։

Source: https://news.am/hy/news/1047731