Նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը քո հայտարարությունները պարզապես ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու քայլեր են։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:
«Առանց ընտրվելու՝ դատական համակարգին հրահանգավորելուց առաջ, դու դեռ պետք է պատասխան տաս այսօր գրանցված բոլոր ընտրախախտումների համար։
Սիրելի հայրենակիցներ, այս պահին զբաղված ենք ընտրատեղամասերից ստացվող տվյալների մշակմամբ։ Հիշեցնեմ՝ ԿԸՀ-ն այս պահին ամփոփել է ընտրատեղամասերի մեկ քարորդի արդյունքները։
Վերջնարդյունքների և անելիքների մասին կխոսենք տվյալների ամփոփումից հետո»,- գրել է նա։
Source: https://news.am/hy/news/1041875