Վստահաբար երեկվա հարցազրույցը, որքան էլ փորձ էր արվում նախագահին տանել անցյալ, միտված էր ապագային: Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։
«Նախագահը հիմնավոր, լիդերին հատուկ զսպվածությամբ պատասխանում էր «անհարմար» թվացող հարցերին՝ չխուսափեց անցյալից, գնահատեց ներկան և տվեց ապագայի իր տեսլականը:
Վստահաբար նախագահը գնացել էր խոսելու ապագայից, անվտանգությունից, Թրիփից, նախընտրական իր ծրագրից, սակայն ...
Օրինակ, երբ խոսվում էր պետական պարտքի և ՀՆԱ հարաբերակցությունից, փորձելով արդարացնել պետական պարտքի ներկայիս աղետալի վիճակը, Նախագահ Քոչարյանը հանգամանալից բացատրեց և պարտքի կառուցվածքի և սպասարկման թանկությունը:
Այստեղ հատկանշական է շեշտել, որ 2008 թվականին՝ իր նախագահության վերջին տարում ՀՀ պետական պարտքը ՀՆԱ նկատմամբ մոտ 14%-էր, իսկ հետո և հիմա 50%:
Այնպես որ, իրավահաջորդները միմյանց հետ թող համեմատվեն և ոչ թե 1998-2008թթ.»,– գրել է նա։
Source: https://news.am/hy/news/1039571
Armenia
Նախագահը հիմնավոր, լիդերին հատուկ զսպվածությամբ պատասխանում էր «անհարմար» թվացող հարցերին. Մանթաշյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։