Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։ Բախման հետևանքով «Hyundai Elantra»-ն բախվել է ծառին, դրա և «BMW»-ներից մեկի անվահեծաններն էլ կոտրվել են։

Source: https://news.am/hy/news/1037458