Մոսկվան հայտարարություններ է լսել այն մասին, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մայիսի 26-ին Հայաստանում սպասում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցին։ Լրագրողները ենթադրել են, թե հանդիպման ընթացքում իբր կարող են հնչել հակառուսական հայտարարություններ, և այս կապակցությամբ Պեսկովին հարցրել են, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում նման պրակտիկային։

«Օրերս մենք հայտարարություններ լսեցինք թե՛ Փաշինյանից, թե՛ Հայաստանի արտաքին գործերի նախարարից այն մասին, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ Մենք լսել ենք այդ հայտարարությունները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Source: https://news.am/hy/news/1038096