Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը կարող է այցելել Ռուսաստան ընթացիկ տարվա հուլիսին։ Դրա մասին հայտնում է ադրբեջանական Report պորտալը՝ վկայակոչելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։
«Ներկայում ընթանում է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվի համաձայնեցման գործընթացը։ Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երկու նախարարներն էլ՝ թե՛ Բայրամովը, թե՛ Սերգեյ Լավրովը, ունեն խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկ, ինչի կապակցությամբ այցը, ամենայն հավանականությամբ, կկայանա հուլիսին։ Այս պահին ճշտվում է կոնկրետ ամսաթիվը»,- նշել է դիվանագետը։
Եվդոկիմովն ընդգծել է, որ սեպտեմբերին Ադրբեջանում նախատեսվում է անցկացնել պաշտպանական միջազգային ցուցահանդես (ADEX), որտեղ հնարավոր է ՌԴ պաշտպանության նախարարի մասնակցությունը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Բաքվում կանցկացվի 6-րդ ադրբեջանական միջազգային պաշտպանական ցուցահանդեսը։
Source: https://news.am/hy/news/1038637
World
Մոսկվան և Բաքուն ակտիվացնում են նախարարների մակարդակով այցերը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։