Մոնակոյի իշխանությունում երկուշաբթի երեկոյան հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է երեք մարդ, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Միջադեպի մասին հայտնում է Figaro պարբերականը՝ հղում անելով ոստիկանության իր աղբյուրին։
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 21:00-ին (Երևանի ժամանակով՝ 23:00-ին): Մոնակոյի կառավարությունը հաստատել է առնվազն երեք տուժածի առկայությունը։
Նախնական տվյալներով՝ տեսահսկման խցիկների տեսագրություններում արձանագրվել է մի մարդ, որն ուսապարկ է թողել շենքի մուտքի մոտ այն պահին, երբ այնտեղ այլ մարդիկ են մտել։
Պատահարի հանգամանքները պարզվում են, ոստիկանությունը դիտարկում է տեղի ունեցածի տարբեր վարկածներ։
Source: https://news.am/hy/news/1046756