Ռուսաստանում հույս ունեն, որ Հայաստանում նոր կառավարությունը, որը ձևավորվել է երկրում անցկացված ընտրությունների արդյունքներով, կապահովի ռուս-հայկական հարաբերությունների հետևողական զարգացումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Մոսկվայում ակնկալում են, որ երկկողմ հարաբերությունները կզարգանան բարեկամության, բարի հարևանության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու ոգով։

Միշուստինը ընդգծել է, որ սա Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո։

Source: https://news.am/hy/news/1048148