Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ մինիստրների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույցը է կայացել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցության հրատապ հարցերը։

Source: https://news.am/hy/news/1047104