Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում կայացած քվեարկության պաշտոնական արդյունքներին, իսկ հետո նոր միայն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այստեղ կարևոր է սպասել վերջնական պաշտոնական արդյունքներին,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։- Այնուամենայնիվ, նախընտրում ենք սպասել ինչ-որ պաշտոնական եզրակացությունների»։
Ըստ Պեսկովի՝ քանի որ քվեարկության ընթացքում Հայաստանից բազմաթիվ խախտումներ են հաղորդվել, պաշտոնական տվյալներն այժմ առանձնակի կարևորություն ունեն։
Source: https://news.am/hy/news/1042272