Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած, հետո ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից։ Այս մասին գրում է փաստաբան Ռոման Երիցյանը։

1. Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:

2. Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով։

3. Ներգրավման պահից մինչև այս պահ Երևան քաղաքի ՁՊՎ չի ուղարկվել պաշտպանների ներգրավվածության մասին գրություն, ինչի հիմքով էլ մինչև հիմա Արթուրը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից։

4. Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել (ըստ ոստիականության բաժնում կազմված անձնական խուզարկության արձագրության՝ վերջինիս մոտ հեռախոս չի եղել, մինչդեռ Արթուրը հրաժարվել է դա ստորագրելուց)»,- գրել է Ռոման Երիցյանը։

Source: https://news.am/hy/news/1036689