«Մի դրամի ուժը», «Իմ անտառ Հայաստանը» և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ամփոփում են «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը, որի շրջանակում պետք է տնկվեր 20․000 ծառ։ Ամփոփումը նշանավորվեց «Սիմֆոնիկ ճամփորդություն» համերգային ծրագրով, որի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը ևս կուղղվի անտառում նոր ծառերի տնկմանը։

Նախաձեռնության արդյունքում Շիրակի մարզում արդեն իսկ տնկվել է 15․758 ծառ։ Նախագծի գլխավոր գործընկերներ Իդրամի և IDBank-ի ավելի քան 12 մլն դրամի աջակցության շնորհիվ «Սիմֆոնիկ անտառն» այսօր իրականություն է դարձել։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ «Սիմֆոնիկ անտառ»-ի գաղափարը հենց սկզբից համահունչ է եղել ընկերության փիլիսոփայությանը․ «Փոքր քայլերով մենք ստեղծում ենք մեծ փոփոխություններ։ Իդրամում մենք հավատում ենք, որ մեծ ու նշանակալի արդյունքի են հասնում նրանք, ովքեր պատրաստ են համբերատար և հաստատակամ ներդրում ունենալ ապագայի մեջ»։

«Սիմֆոնիկ անտառը» ներդրում է ապագա սերունդների համար՝ ունենալու առավել մաքուր և կանաչ շրջակա միջավայր։

«Բնապահպանական ծրագրերի շրջանակում մենք վերջին տարիներին 50․000-ից ավելի ծառ ենք տնկել Հայաստանում։ Նմանատիպ նախաձեռնություններին աջակցելը մեր առաքելության կարևոր մասն է», - ասաց IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Այս անտառի առանձնահատկությունը հենց ծառերի դասավորության մեջ է՝ սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքին համապատասխան։

«Ուրախ եմ, որ Սիմֆոնիկ նվագախումբը հենց այսպիսի նախաձեռնությամբ հանդես եկավ՝ ստեղծել նույնանուն անտառ Շիրակի մարզում։ Երաժշտությունն ու բնությունը շատ կարևոր են մեզ համար», - նշեց «Իմ անտառ Հայաստան» ՀԿ հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճէանը։

Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը կարևորեց երկարաժամկետ ազդեցություն ունեցող այս նախաձեռնության մեկնարկը, հատկապես՝ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի ընթացքում․ «Շատ ոգևորված ենք, որ մեր նվագախումբը Իդրամի, IDBank-ի և «Մի դրամի ուժի» հետ համագործակցությամբ կարողացավ սկսել անտառների պահպանմանն ուղղված նման նախագիծ»։

«Սիմֆոնիկ անտառը» մի մեծ գործընկերության մասին է, որի նպատակը Հայաստանի անտառների վերականգնումն ու կենսաբազմազանության պահպանումն է, որովհետև իրական ներդրումները ոչ թե թվերի, այլ տեսանելի փոփոխությունների մասին են։

ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Source: https://news.am/hy/news/1048176