Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

Նախագահի արձակած հրամանագրում մասնավորապես նշվում է․

«Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Հերբերտի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»։

Source: https://news.am/hy/news/1039143