Հայաստանի կողմից մի շարք ռուս դիտորդների կողմից խորհրդարանական ընտրությունների հավատարմագրման մերժումը խորը ափսոսանք ու տարակուսանք է առաջացնում. Մոսկվան դա հաշվի կառնի Երևանի հետ հարաբերություններում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանը ոչ պաշտոնապես տեղեկացրել է հանրապետությունում հունիսյան ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում ՌԴ մի շարք քաղաքացիների ներառման վերաբերյալ անցանկալի լինելու մասին։ Ռուս դիտորդների ցուցակները սահմանված կարգով ուղարկվել էին հավատարմագրման գործընթացն անցնելու համար։ Ամեն ինչ արվել էր այնպես, ինչպես պահանջում էր հայկական կողմը։ Ցավոք, հայ գործընկերներն իրոք ոչ պաշտոնապես հայտնել են առաքելության կազմում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ներառման անցանկալի լինելու մասին։ Խոսքը Պետդումայի երեք պատգամավորի և Կարաչայ-Չերկեսական Հանրապետության ընտրական հանձնաժողովի մեկ ներկայացուցչի մասին է»,— ասել է դիվանագետը։
«Ռուսաստանցիների հավատարմագրումը մերժելու որոշումը մեզ մոտ խորը ափսոսանք ու տարակուսանք է առաջացնում,— նշել է նա։ — Սակայն, բացի այդ ամենից, բացի ափսոսանքից ու տարակուսանքից, մենք պատրաստ չենք ընդունել այս տրամաբանությունը և ստիպված կլինենք հաշվի առնել սա Երևանի հետ մեր հետագա աշխատանքում։ Անգամ անհնար է պատկերացնել, թե ինչու են նրանց նկատմամբ նման ոչ բարեկամական քայլեր ձեռնարկվել։ Թե ինչով կարող էին այս կոնկրետ անձինք մեղավոր լինել Հայաստանի առջև, մենք պատկերացում անգամ չունենք»։ Նախարարությունից նաև նշել են, որ խոսքը չի վերաբերում որևէ «սև ցուցակներում» կամ արգելված անձանց ցուցակներում գտնվող մարդկանց։
«Նրանք երբեք Հայաստան այցելելու խնդիր չեն ունեցել։ Նրանցից ոմանց ես անձամբ եմ ճանաչում. իրենց գործի հրաշալի մասնագետներ են, ովքեր սիրում ու հարգում են Հայաստանը։ Ես չէի կարող անգամ պատկերացնել, թե Ռուսաստանի այս քաղաքացիներն ինչ են արել պաշտոնական Երևանին, որ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել երկիր։ Կարող եմ միայն ենթադրել, որ նրանք ներառված են ԵՄ պատժամիջոցների ցուցակներում, և սա պաշտոնական Երևանի կողմից ԵՄ «ավագ ընկերների» առջև խոնարհվելու, կամակատարություն անելու մի տեսակ կեցվածք է»,— ասել է Զախարովան։
Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին։ Դրանց մասնակցելու համար ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտ է ներկայացրել 18 քաղաքական ուժ։ Ըստ հաստատված ցուցակի՝ ընտրություններին կմասնակցի 16 կուսակցություն և 2 դաշինք։
Source: https://news.am/hy/news/1039157
Armenia
Զախարովան ռուս դիտորդների հարցում Երևանի դիրքորոշումը որակել է որպես «ԵՄ-ի առջև խոնարհում»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։