Հայաստանը կմտածի Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև ընտրության մասին, երբ հարցը դրվի կտրուկ, լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»-ը։
Նա նշել է, որ այս պահին Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի դրվում։ «Երբ գործը հասնի նրան, որ այդ հարցը դրվի կտրուկ, այդ ժամանակ այս հարցի շուրջ կլինի կոնկրետություն, այդ ժամանակ էլ կանցկացնենք սթրես-թեստեր, եթե նման անհրաժեշտություն լինի։ Հիմա մենք պարզապես նման սցենար չենք դիտարկում», - ասել է Գրիգորյանը։ «Մեզ մոտ Եվրասիական տնտեսական միության հետ կապերը խզելու հարց չի դրվում։
Հետևաբար, մենք այս պահին հաշվարկներ անելու որևէ անհրաժեշտություն չենք տեսնում», - հավելել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը հաշվարկել է տնտեսության հնարավոր վնասը ԵԱՏՄ-ի հետ կապերի կրճատման կամ խզման դեպքում։
Գրիգորյանը նաև հայտարարել է, որ Ռուսաստան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները տեխնիկական բնույթ են կրում, և հիմա իմաստ չունի եզրակացություններ անել Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառության վերաբերյալ։ «Հետևաբար, առևտրաշրջանառության վերաբերյալ ինչ-որ վերլուծություններ անելու պարզապես որևէ իմաստ չեմ տեսնում, և հույս ունեմ, որ այն խնդիրները, որոնք հիմա առաջանում են ապրանքների՝ դեպի Ռուսաստան շարժման հետ, հույս ունեմ, որ դրանք տեխնիկական կլինեն, և շուտով կվերանան», - հայտարարել է Հայաստանի փոխվարչապետը։
Նա նշել է, որ կիսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքը՝ երկրի հարստանալու ծրագրերի վերաբերյալ։ «Իհարկե, ես կիսում եմ Հայաստանի վարչապետի կարծիքը։ Դա ըստ սահմանման այդպես է։ Ինչպես կհարստանա, ինչ կլինի, ինչպիսի հոսքեր կլինեն՝ դա երկար խոսակցություն է։
Հիմա ինձ համար դժվար կլինի ոտքի վրա պարզապես մեկ խոսքով պատասխանել ձեր այս հարցին», - ասել է Գրիգորյանը։
Source: https://news.am/hy/news/1039767
Armenia
Մհեր Գրիգորյան. Հայաստանը կմտածի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին, երբ հարցը կտրուկ դրվի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։