Այսօր՝ օգոստոսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ լքված շինություններից մեկում, տղամարդու դի կա կախված, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության խումբը և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տեղում փրկարարները տուֆե պատի վրա տեղադրված երկաթե նախշազարդի վրայից կտրել են պարանը և մահացածի մարմինը մոտեցրել դիատարին։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Ռոման Ք.-ն է։
Source: https://news.am/hy/news/1055429