Մենք կարևորում ենք եղբայրական եզդի ժողովրդի մասնակցությունը պետականաշինության գործում, և շնորհակալ ենք եզդի համայնքին ու նրա ներկայացուցիչ Այսեր Իսայանին ջերմ ընդունելության համար: Դրա մասին նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Սուրեն Պետրոսյանը:

Նախընտրական հանդիպումների շրջանակում կուսակցության անդամները հանդիպել են Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու պետության զարգացման առանցքային հարցերը և հասարակական-քաղաքական կյանքում ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը: Սուրեն Պետրոսյանն ընդգծել է, որ հզոր պետություն հնարավոր չէ կառուցել առանց փոխադարձ հարգանքի և բոլոր քաղաքացիների ակտիվ մասնակցության։ «Ժողովրդավարական համախմբման» ցուցակի առաջատարը երախտագիտություն է հայտնել աջակցության ու համատեղ աշխատանքի պատրաստակամության համար՝ նշելով ավանդական բարեկամական կապերի պահպանման և հանուն Հայաստանի ապագայի ներքին միասնության ամրապնդման կարևորությունը։

Source: https://news.am/hy/news/1040031