Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է նախ հանրաքվե անցկացնի և պարզի ժողովրդի կարծիքը, և միայն դրանից հետո որոշում ընդունի անդամակցության հարցերով Եվրոպական միությանը դիմելու մասին, հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։ « Лента.ру»-իհետ զրույցում նա նշել է, որ այս հարցը ձգձգվելու է մինչև ընտրություններ։
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը դեռևս չի պլանավորում հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու և դեպի Եվրոմիություն ձգտելու վերաբերյալ։ Ըստ նրա՝ քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին անդամակցության հարցով կամ մոտ չէ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալուն, հանրաքվե անցկացնելն անտրամաբանական է։
«Դատելով այն քայլերից, որոնք առաջարկել է Փաշինյանը՝ սկզբում, հավանաբար, հանրաքվե են անցկացնում, իսկ հետո՝ դիմում։ Նա կդիմի ԵՄ-ին անդամակցության համար, և միայն դրանից հետո կանցկացնի [հանրաքվե]։ Այնտեղ կասեն՝ «Այո, խնդրեմ» կամ «Ոչ»։ Իսկ ինչո՞ւ այդ դեպքում հանրաքվե անցկացնել, եթե դիմումն արդեն կա։ Կարծում եմ՝ քայլերի հերթականությունը փոքր-ինչ խառնված է։ Ամենայն հավանականությամբ, պետք է սկզբում, այնուամենայնիվ, պարզել ժողովրդի կարծիքը, իսկ հետո քայլեր ձեռնարկել։ Կարծում եմ, որ այս խոսակցությունները ձգձգվելու են մինչև ընտրություններ»,- ասել է Ջաբարովը։
Սենատորի կարծիքով՝ եթե Փաշինյանը որոշում ընդունի Հայաստանը ներառել Եվրոմիության կազմում, ապա միավորման երկրները որոշում կընդունեն կասեցնել Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչը մեծ սխալ կլինի Երևանի համար։
«Ինձ թվում է՝ մինչև տարեվերջ, եթե պարոն Փաշինյանը որոշում ընդունի իր երկիրը տանել դեպի ԵՄ, ԵՄ երկրները գագաթնաժողովում, որը կլինի տարվա վերջին, որոշում կընդունեն կասեցնել Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Կարծում եմ՝ դա մեծ սխալ է։ [Հայաստանը] ինքնիշխան պետություն է, անկախ, թող ընդունի այնպիսի որոշում, որն իրեն հարմար և շահավետ է համարում»,- հավելել է Ջաբարովը։
Ավելի վաղ ԵԱՏՄ երկրների առաջնորդները կոչ էին արել Հայաստանին հանրաքվե անցկացնել, որտեղ երկրի բնակիչները ընտրություն կկատարեն կազմակերպությունում անդամակցության պահպանման և ԵՄ հնարավոր անդամակցության միջև։ Նախաձեռնությանը աջակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները։
Source: https://news.am/hy/news/1040034
Armenia
Եթե Փաշինյանը որոշում ընդունի Հայաստանը տանել դեպի ԵՄ, դա մեծ սխալ կլինի Երևանի համար. Ջաբարով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։