«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության նախաձեռնությամբ այս տարի ևս ուսանողների կողքին է իր «Հայաստանի սկսնակ լիդերներ» մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագրով, որը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու իրենց առաջնորդական կարողությունները:

Ծրագրի շրջանակներում ընտրված 10 շրջանավարտներ կարող են ստանալ ուսումնական մեկ տարվա վարձի ամբողջական փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ, Հայաստանի 7 բուհերում մագիստրոսական ծրագիր ուսանելու համար.

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան:

Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական զարգացմանը:

«Հայաստանի սկսնակ լիդերներ 2026» ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար այցելե՛ք հետևյալ հղումով :

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը։

Source: https://news.am/hy/news/1047074